Ըստ անգլիական ավանդույթի՝ հարսնացուն պետք է իր հարսանիքի օրը կրի ինչ-որ հին, ինչ-որ նոր, ինչ-որ վերցված կամ ինչ-որ կապույտ բան: Abigail Kingston անունով այս աղջիկը հետևեց անգլիական ավանդույթին: Սակայն նրանց ընտանիքում նույնպես կա ավանդույթ. 1895 թվականից սկսած՝ նրանց ընտանիքի յուրաքանչյուր հարսնացու ամուսնանում է նույն զգեստով: Առաջին հարսնացուն Mary Lowry Warren-ն էր, իսկ վերջինը՝ Abigail Kingston-ի մայրը՝ Leslie Kingston-ը, ով ամուսնացել է 1991 թվականին:

Սակայն տարիների ընթացքում զգեստը մաշվել է, և 200 ժամ աշխատելուց հետո միայն հնարավոր եղավ այն որոշ չափով վերականգնել:

Abigail Kingston-ն ընտանիքի 11-րդ հարսնացուն է, ով կկրի այս զգեստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել