Tert.am–ը գրում է.

Անքնությունը բոլոր ժամանակներում առկա խնդիրներից է, որն անհանգստացնում է և՛ կանանց,  և՛ տղամարդկանց: Բարեբախտաբար, անքնությունը կարելի է հաղթահարել տարբեր միջոցներով, որոնցից մեկն էլ ներկայացնում է Healthy food team-ը:

Այս միջոցը ոչ միայն օգտակար է, այլև համեղ ու շատ հեշտ է պատրաստվում: Կանաչ հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է.


-          8-9 նեխուրի թարմ ցողուն,


-          2 կամ  կեղևազատված նարինջ,


-          1 միջին չափսի կեղևազատված կիտրոն,


-          ½ կապ ջրկոտեմ,


-          ½ գլուխ հազար:


Պատրաստման եղանակը. անհրաժեշտ է հյութաքամիչի օգնությամբ բոլոր բաղադրիչները հյութաքամել և խառնել: Մեկ անգամ պատրաստված խառնուրդը կարելի է պահել սառնարանում և օգտագործել 3 օրվա ընթացքում: Պետք է խմել 1 բաժակ՝ քնելուց կես ժամ առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել