Գնահատելով այն, ինչ ունենք, արժանանում ենք ավելինին: Իսկ պահանջելու իրավունքը ստանում ենք այն ժամանակ, երբ գնահատում ենք այն ինչին հասել ենք և արժանացել: Միտքս այն մասին է, որ հայերն մշակութային ժաղովուրդ են. Հայաստանը մշակույթային երկիր է: Մեր նախնիները մեծ հավատ և հարուստ մտածելակերպ են ունենեցել: Նրանք հոգ են տարել ստեղծագործական մտքի միջոցով հետնորդներին ճիշտ օրինակ ծառայելու մասին: Այլ դեպքում մենք անմշակույթ ազգ կլինեինք, իսկ դա սպառողի կարգավիճակ է: Մենք հարուստ են մշակույթային արժեքներով, իսկ ամենակարևոր մշակույթային արժեքների մեկն էլ Օձունի հիասքանչ տաճարն է: Օձունի մարգարիտն այժմ էլ ապրում է լիարժեք հոգևոր մշակութային կյանքով՝ արտացոլելով հայոց դարավոր պատմության փառահեղ և դժվար էջերը: Բազմաթիվ տեղացի և օտարազգի ուխտավորներ են այցելում Օձուն և հիանում մեր պապերի ստեղծագործական մտքի և հոգու թռիչքի վրա:

Շնորհիվ «Հովհան Օձնեցու» անվան հիմնադրամի, Սուրբ Աստվածածին եկեղեցու դարերի ընթացքում առաջացած վնասվածքների, մի մասը բուժվեցին, սակայն բարձր գնահատելով բարի գործը չեմ կարող չասել, որ առաքելություն անավարտ է: Վերականգնողական որոշ աշխատանքներից հետո հաճախեցի Օձունի եկեղեցի: Կեսկատար աշխատանքներ կան, բակում թափված են կամարակապի քարերն ու քիվերը: Արտաքին եռակողմ սրահներն ամբողջական վերականգնման չեն ենթարկվել: Բակի բարեկարգում և եկեղեցու շուրջը ջրահեռացում չի կատարված և այլն.... Այս ամենը հետագայում կարող են լուրջ խնդիրների առաջացնել, եթե անմիջապես չիրականացվեն: Եթե Օձունի տաճարի վերականգնման աստվածահաճո գործն անավարտ մնա, ապա արածն էլ ջուրը կլցվի...

Հեղինակ` Անեքսուս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել