Սրտի համաշխարհային օրը տոնվում է ամեն տարի` սեպտեմբերի 29-ին։ Սկսել են տոնել 2000թ.-ից, նպատակն է հասարակությանը հիշեցնել, որ սրտի հիվանդություններն ու ինսուլտը հիմնականում մահվան պատճառ են հանդիսանում` ամեն տարի խլելով 17,3 մլն մարդու կյանք։
Փորձագետներն ասում են, որ 30 րոպե ֆիզիկական ակտիվությունը շաբաթվա մեջ 5 անգամ բավարար է, որպեսզի նվազեցնեն սրտի հիվանդություններն ու ինսուլտի ռիսկը։ Վերջին տարիներին սրտաբանական հիվանդութիւնների աճ է գրանցվել բազմաթիվ երկրներում, այդ թվում նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, եվրոպական երկրներում: Սրտի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է, որ սրտային հիվանդություններից և ինսուլտից վաղաժամ մահերի առնվազն 80%-ից հնարավոր կլինի խուսափել, եթե հսկվեն հիմնական ռիսկի գործոնները` ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և անբավարար ֆիզիկական ակտիվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել