Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, պոշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը վստահ է՝ Ադրբեջանը չի գնա լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ճանապարհով: Tert.am-ի հետ զրույցում Սարոյանն ասաց, որ Ադրբեջանի պահվածքը պատերազմում պարտվելու հետևանք է:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ սկսել ծանր տեխնիկա կիրառել, Սեյրան Սարոյանն ասաց. «Ադրբեջանը պատերազմը պարտվել է, մեծ քաղաքականության մեջ կրվել ա, ուրիշ ձև չունի»:

Հարցին՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն կա՞, Սեյրան Սարոյանը բացասական պատասխան տվեց՝ «Չի կարա լինի», ապա շեշտեց. «Կլինի՝ մենք էլ կանենք, փա՛ռք տիրոջը, մեր զինված ուժերը մարտունակ են, որ պետք լինի հակահարվածը կտան մի բան էլ ավել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել