Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին մի քանի օրերին ստեղծված իրավիճակը, ինչպես և սպասվում էր, դարձել է հանրային քննարկումների առանցքային հարցերից մեկը:

Հնչում են կարծիքներ ամենատարբեր հարթակներից: 
Այսօր մի նախաձեռնության հանդիպեցի, որով պլանավորում է 15 օրով մեկնել առաջնագիծ: Անշուշտ, սահմանային լարվածությունն այն հարցն է, որն անհանգստացնում է յուրաքանչյուր քաղաքացուն, և ողջունելի է, որ քաղաքացիները փորձում են ինքնակազակերպվել, բայց այսօր իրադրությունն այնպիսին է, որ ստեղծված իրավիճակում բանակն իր դերը կատարում է բավականին բարձր մակարդակով:


Կարծում եմ, եթե անհրաժեշտություն լինի, ապա բոլորս էլ կիմանանք՝ արդյո՞ք պետք է մեր մասնակցությունն առաջին գծում, թե՞, այնուամենայնիվ, առայժմ դրա կարիքը չկա:

Ամենացավալին այն է, որ եթե նման նախաձեռնություններին ուշադրություն դարձնեն 8-15 քաղաքացի, ապա այնպիսի տպավորություն կստեղծվի նախաձեռնության ղեկավարների մոտ, թե Հայաստանի բնակչության ընդամենը 15 հոգին էին «անվախ տղաներ»:

Կարծում եմ՝ այսօր ՀՀ զինված ուժերի գործողություններն այնպիսին են, որ դեռ կարիք չկա օգնություն ցուցաբերել դիրքապահներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել