Tert.am-ը գրում է.

Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու համար կալանավորված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ի Տիգրան Խաչատրյանի դեմ տուժողները ցուցմունք չեն տալիս, այսինքն` հայտնում են,  թե իրեն Տիգրան Խաչատրյանը ծեծի չի ենթարկել իրենց:

Այս հիման վրա նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը  Տիգրան Խաչատրյանին  ազատ արձակելու   միջնորդություն է ներկայացրել Արաբկիր Քանաքեռ –Զեյթուն ընդհանուր իրավասության և   Վերաքննիչ դատարաններ ինչպես նաև` ՀՀ գլխավոր դատախազություն։ 

Տիգրան Խաչատրյանի դեմ տուժող Հարություն Զաքարյանի ցուցմունք չտալու մասին շրջանառվող տեղեկությունները Tert.am –ի հետ զրույցում հաստատեց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը` ասելով.«Ինչո՞ւ եք այս մասին հարցնում ինձ, հարցրեք Զաքարյանենց, թե ինչու են հիմա ասում ճշմարտությունը»:

Հիշեցնենք, որ Հարություն Զաքարյանը այս միջադեպի արդյունքում կորցրել էր մեկ աչքի տեսողությունը:

Արմեն Մելքոնյանը հավելեց, որ Տիգրան Խաչատրյանի հետ ձերբակալված մյուս անձի` Յուրա Մանուչարյանի պաշտպանը, ով նույնպես մասնակցել է տուժողների և մեղադրյալների միջև առերեսմանը, ևս այս մասին հայտնել է:

Յուրա Մանուչարյանին և Տիգրան Խաչատրյանին մեղադրանք էր  առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և վերջերս նախաքննական մարմինը ևս երկու ամսով երկարաձգեց  նրանց  նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը:

Ավելի վաղ Արմեն Մելքոնյանը ասել էր, թե Հարություն Զաքարյանը «երեք ամիս չգիտես ինչու չէր հիշում, թե իրեն մարմնական վնասվածք ով է պատճառել, երեք ամիս Հարությունի հարազատները Հայաստանի բոլոր մամուլներով ասում էին, որ ուղղակի Տիգրանը ներկա է գտնվել, հանկարծ այդ օրը (հուլիսի 25-ին) պայծառացավ իրենց հիշողությունը և հիշեցին, որ այդ հարվածը Զաքարյանին հասցրել է Տիգրան Խաչատրյանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել