Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը «ընտրության թեմա չէ», այն պարտադիր է, սակայն դրա համար ժամանակ է պահանջվում, գրում է sputnik-georgia.ru-ն։

Մարգվելաշվիլին աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ մտադիր է մասնակցել տարբեր միջոցառումների Նյու Յորքում և Վաշինգտոնում։

«Ռուսաստանի հետ երկխոսությունն ընտրության թեմա չէ, դուր է գալիս մեզ, թե ոչ, Ռուսաստանի հետ երկխոսությունը պարտադիր է։ Սակայն նման բանակցությունների համար պետք է ժամանակը հասունանա։ Ռուսական ղեկավարությունը և ներքին քաղաքական քննարկումը պետք է լինի այնպիսի մի բանի վրա կենտրոնացած, ինչում մենք ընդհանրություններ կտեսնենք»,- նշել է Վրաստանի նախագահը Նյու Յորքի վրացական համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել