Tert.am-ը գրում է.

NASA-ն պատրաստվում է հայտարարել Մարսի «մեծ գաղտնիքի» բացահայտման մասին
NASA-ն երկուշաբթի օրը նշանակել է արտահերթ  մամուլի ասուլիս, որտեղ մտադիր է հայտարարել Մարսի հետազոտության իր ծրագրի շրջանակներում «խոշոր գիտական հայտնագործության մասին», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դեռ հստակ հայտնի չէ, թե ինչ բացահայտման մասին է պատմվելու ասուլիսին, սակայն լրագրողները հակված են այն մտքին, որ խոսքը Մարսի վրա հեղուկ ջրի պաշարների հայտնաբերման մասին կարող է լինել:

NASA-ի կայքում տեղադրված Վաշինգտոնում տեղի ժամանակով 11:30-ին նախատեսված մամուլի ասուլիսի մասին հայտարարությունը վերնագրված է «Մարսի գաղտնիքը բացահայտվել է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել