Իմ ընկեր Boris Murazi-ի կազմակերպության հայտարարությունն այն մասին, որ եզդիները պատրաստ են ՊՆ-ի առաջին իսկ թույլտվության դեպքում մեկնել սահման բավական մեծ աշխուժություն է մտցրել հայկական ֆեյսբուքում:
Ոմանք հիացմունքի խոսքեր են ասում, ոմանք շնորհակալություն են հայտնում, բայց արի ու տես, որ արտառոց ոչինչ չկա:
Առավել ռեալ լինելու համար նշեմ , որ եզդիների մեջ էլ փախչողներ կլինեն հավաքի օրերին, ինչպես, որ հայերի մեջ:
Բայց զարմանալու պատճառ ամենեւին չկա:Այդպես եղել է եւ այդպես լինելու է: Այննպես չի, որ եզդիների «հռոմի պապից ավելի կաթոլիկ են» և առաջինը կգնան սահման մնացածից տարբերվելու համար, բայց եւ ոչ էլ հետ կմնան, ինչպես հետ չմնացին 90-ականներին, ինչպես հետ չմնացին 1920-ականներին:
Ու զարմանալու, առավել եւս շնորհակալություն հայտնելու պատճառներ չկան, որովհետեւ մենք կռվել ու կռվելու ենք այն հողի համար, որում թաղված են մեր նախնիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել