Ամեն անգամ, երբ թուրք բաշիբոզուկը, նույն ինքն` ադրբեջանցին, խախտելով հրադադարի ռեժիմը գնդակոծում է հայկական բնակավայրերն ու սպանում խաղաղ բնակչի կամ սահմանապահ զինվորի, ֆեյսբուքյան տիրույթում կտրուկ ակտիվանում են սմարթֆոնները մարմնի բաղկացուցիչ մաս դարձրած ու սոցցանցերում գիշերող ոչ միայն մեկը մյուսից «ազգասեր ֆիդայիններն», այլ նույնիսկ իրենք իրենցից դժգոհ «անհատականություններ», ովքեր երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարներին պատեհ-անպատեհ մեղադրելը դարձրել են կենսակերպ:
Պարզվում է` իրենց էջերին մի քանի լայք հավաքելու ու էդ լայքերի ֆոնին սելֆիախառն անմահանալու մոլուցքով տառապող այդ «ջիգիթները» վիրտուալ դաշտում «սահմանադրագետ ու օրենսդիր» լինելուց բացի պատրաստ են նույնիսկ մահապարտ դառնալ ու մեկնել առաջագիծ:
Իրականում` երկրի ու ժողովրդի համար մի լումա անգամ ներդրած չլինելով հանդերձ, ձրիակերների ու պորտաբույծների նման, առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են խոհափիլիսոփակայան տոնայնությամբ ասել. «ապե, էսի ապրելու երկիր չի, ստեից էթալը կփրկի» ու …. ծլկել երկրից: 
Ձեր երկրում սիգարետը ծխում ու բիչոկը փողոցում եք կտտցնում, իսկ եվրոպաներ ու ամերիկաներ հասնելով մեծ բավականությամբ թուրքի ու ադրբեջանցու ոտքերի տակն էք մաքրում` գոյություն պահպանելու համար. ձեր նմաններին շատ-շատ ենք տեսել էդ եվրոպաներում: 
Այդքան ստոր լինել չի´ կարելի: 
Ազգի ցավն ու սուգը ինքնահաստատման հարթակ մի սարքեք, անօգուտ է, ձեր նմանները երբեք հաստատուն տեղ չեն ունենում կյանքում:
Ձեր կեղծ ու ստահոդ «հավաստի տեղեկություններով» կամ youtube-ից վերցրած, Հայաստանի ու Արցախի հետ ընդհանրապես կապ չունեցող տեսանյութերով ազգին մոլորության մեջ մի´ գցեք:
Հայոց Բանակում զինվոր ունեցող մորը, քրոջն ու կնոջն ավելորդ լարվածության մեջ մի´ պահեք: Ձեր ամեն մի տարածաց հերյուրանքից հետո նրանց աչքերից թափվող մեկ արտասուքն անգամ չարժեք:
Մի´ վարվեք այդպես. մարդ եղեք … մի փոքր …

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել