Ահազանգող են այն բազում հիմնախնդիրները, որոնք այսօր կախված են Հայաստանի Հանրապետության գլխին: Խնդիրն այստեղ սոսկ միայն սոցիալականը չէ, մի գուցե առաջին հայացքից ասելիքս ականջին հասու չլինի, կամ ֆանտաստիկայի ժանրից կթվա, բայց երկրում ու նրա շուրջը ընթացող զարգացումները այսօր արդեն սպառնում են մեր գենետիկ տեսակի հետագա գոյությանը, ու բազում պատճառներ կան այդպիսի դիտարկում անելու համար: Դա հասկանալու համար պետք է պատկերացումների դաշտը ընդլայնել ու փորձել տեսնել, թե ինչ զարգացումներն են տեղի ունենում աշխարհում, թե ինչ է թաքնված այս կամ այն, առաջին հայացքից պատահականություն հիշեցնող կատակլիզմների, համաճարակների, զինված բախումների, բոցաշունչ ճառերի ու ելույթների ետևում և այլն: 
Կարդացած կլինեք երևի այսպիսի մի արտահայտություն, որ գերտերություններին առանձնապես հետաքրքիր չէ այս տարածաշրջանում հայ, ադրբեջանցի, վրացի թե քուրդ կապրի, հետաքրքիր չէ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան կլինի թե օրինակ ասենք Հարավկովկաստան: Երբևէ ձեզ հարց տվել եք ինչու? ... պատասխանն առայժմ հետաձգում եմ: 
Հասկանալու համար, փորձենք նայել աշխարհի աշխարհագրական քարտեզին՝ այսօր տեղի ունեցող կատակլիզմները հաշվի առնելով: Հարավային Կովկասն աշխարհում, ու առավել ևս Հայաստանը համարվում են այդ բնական աղետների տեսանկյունից ամենաանվտանգ գոտին: Հայաստանը այն եզակի երկիրն է, որին համաշխարհային օվկիանոսի ահագնացող բարձրացումը չի սպառնում: Ուրվագծվում է արդեն, թե ասելիքս ինչին եմ տանում?....
Երևանում այսօր օտարերկրյա ներդրողները կառուցում են ահագնացող մեծ քանակությամբ էլիտար շենքեր, որն է նրանց շահույթն այստեղ կասեք?... Շահույթ, չկա, կհամաձայնեք նաև, որ էլիտարների այն հսկայական քանակությունը, որն այսօր կառուցվում է Երևանում, այնքան շատ են, որ Հայաստանի քաղաքացիների առնվազն 45-ից 50 տոկոսին կբավարարեն: Բայց Հայաստանի բնակչության 10 տոկոսն էլ ի վիճակի չէ դրանք գնել: Այսօր այդ էլիտարներն ուղղակի դատարկ կանգնած են, իսկ ում են սպասում?, դա էլ եմ թողնում որպես քննարկման առարկա ստորև:
Ինչու շեշտեցի աշխարհագրական գործոնը: Կխնդրեմ կարդաք այս հղումը: Ողջ մարդկության ուշադրությունը կենտրոնացած է ԱՄՆ-ի վրա, բայց աչքաթող է արվում մեկ այլ ֆենոմենալ ծածուկ ու շատ գրագետ գործող երկիր՝ Անգլիա, որին ևս սպառնում է ջրի տակ հայտնվելու վտանգը: Հարց, ուր են գնալու այդ ժողովուրդները?... 
Եկեք չմոռանանք, որ Աֆրիկայում սկսել են անձրևներ գալ, եկեք չմոռանանք, որ Հարավային Կովկասն հարաբերականորեն անվտանգ է կատակլիզմների առումով: 
Ուստի ոչինչ պատահական չէ մեր երկրում, ոչ սիբիրյան խոցը, ոչ անորակ սնունդը, ոչ սինթեթիկ հագուստը, ոչ ջինսը. ոչ Սպիդը, ոչ բոլոնյան գործընթացը, ոչ թռչնի կամ խոզի գրիպը, ոչ աղանդները, ոչ լեսբիների ու գեյերի աշխուժացումը, ոչ ինքնասպանությունների աճը, ոչ միգրացիան, ոչ երկրի ծայրամասերի դատարակումը, ոչ ժողովրդավարության քարոզը, ոչ ծնունդների նվազումը, ոչ Սիրայում հայկական սփյուռքի վերացումը, ոչ քրդերի քնած ռումբը, ոչ մեր ծերացող հասարակությունը, ոչ հեռուստատեսային աղբը, ոչ ժամանցային թոք շուները, ոչ սեքսի թեման ցանկացած ժամի եթերով մատուցելը, Էրոտիկ գրականության <<գոհարներ>> Հ1-ի եթերով արտասանելը, շարքը շատ երկար է....Իսկ մենք դեռ նախագահի աթոռի համար անձերի կռիվ ենք տալիս, այն դեպքում, երբ վտանգված է մեր գենետիկ տեսակի հետագա գոյությունը: 
Սպասում եմ արձագանքների քննարկման տեսքով....Ես հնչեցրեցի տեսակետ, ինչ կասեք դուք?

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել