Ինչո՞ւ ենք մենք ստում, ինչո՞ւ են մեզ ստում: Բոլորիս հետ էլ պատահել է, որ խաբեության զոհ ենք դարձել: Ինչի՞ համար է այդ սուտը, և ի՞նչն է մեզ դրդում, որ սուտ խոսենք:

Քաղցր սուտ: Ստել հանուն ինչ-որ մեկի բարօրության, օրինակ, երբ ասում ենք. «Ես դա արել եմ հանուն քեզ», այնուհետև սկսում ենք հորինել և փնտրել, թե ինչու է այդ սուտը ավելի օգտակար այդ անձի համար, այլ ոչ մեզ համար: Արդյունքում հաճախ ստում ենք և՛ այդ անձին և՛ ինքներս մեզ: Քաղցր սուտն ունի իր աստիճանները` կախված այն բանից, թե ինչ գնով է այն արվում:

Մենք հիմնականում ստում ենք այն դեպքերում, երբ ցանկանում ենք բարձրացնել մեր անձը: Հատկապես դա տեղի է ունենում նոր ծանոթությունների ժամանակ, ավելի հաճախ զույգերի հետ: Երբ տղան ծանոթանում է  աղջկա հետ, սկսում է չափազանցնել իր առավելությունները, հորինել տարբեր լեգենդներ աղջկան գրավելու համար, ասում, թե ինչքան համապատասխան զույգեր են իրենք, հետո միայն, երբ հարաբերությունները խորանում են, և ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, հաջորդում է հիասթափություն, դեպրեսիա, թախիծ: Դա կարող է լինել ոչ միայն սիրային հարաբերություններում, այլև գործնական, ընկերական և այլն:

Կան նաև անձինք, ովքեր մշտապես կարիք ունեն սուտ ասելու, նրանց կյանքը իրականում մեծ կեղծիքի է նման: Այս դեպքում անհրաժեշտ է հոգեբանի անմիջական միջամտությունը:

Հոգեբանները փորձում են առանձնացնել այն նպատակներ, հանուն որի ասվում են այդ ստերը`

Ստում ես, որ ցավ չպատճառես

Օրինակներ.

Դու գիտես, որ քո ընկերուհու ամուսինը դավաճանել է իրեն, բայց ստում ես նրան, որպեսզի նրան ցավ չպատճառես:

Դու գնացել ես հանգստանալու, բայց շատ վատ ես քեզ զգում, քեզ զանգում են տանից և հարցնում, թե ինչպես ես, իսկ դու բոլորին չվշտացնելու համար ասում ես, որ լավ ես:

Քո ընկերն իրեն նոր շոր է գնել, բայց իմաստ չունի արդեն գնելուց հետո նրան վշտացնել, և ստիպված ստում ես:

Սուտ՝ անօգնական վիճակից դուրս գալու համար

Օգտագործում են ինքնապաշտպանության համար: Դու քեզ թույլ ես զգում և անկարող ես փոխել տհաճ իրավիճակը: Ուժերդ չի բավականացնում դիմանալու ուրիշի ճնշմանը, որպեսզի պաշտպանես քո շահերը, վախենում ես նյարդայնացնել և զայրույթ առաջացնել նշանակալից մարդկանց: Ավելի լավ է ստել:

Օրինակներ

Խանդոտ և սոված ամուսինը հարցնում է, թե որտեղ ես եղել, և ուշացած կինը, որպեսզի խուսափի վեճից,  հորինում է, որ հերթական խորհրդակցությունն էր:

Սուտն անօգնական վիճակից դուրս գալու համար ստրուկների զենքն է:

Սուտ, որպեսզի բարձրացնես քո հեղինակությունը

Լինել ուշադրության կենտրոնում, բարձրացնել հեղինակությունը, հորինել ինչ-որ հետաքրքիր զրույցի թեմա:

Օրինակներ

Նոր ծանոթների շրջապատում, զգալով տխուր և խորթ, սկսում են հորինել մի պատմություն արտասահմանում բնակվող ինչ-որ բարձրատիճան բարեկամների, Եվրոպայում բնակվող գոյություն չունեցող հարազտների մասին:

Հանդիպելով երիտասարդ տղայի՝ պատմում ես նրան գոյություն չունեցող օժիտի, հարուստ երկրպագուների մասին:

Քեզ համար թանկ արդուզարդ ես գնում և պատմում ընկերուհիներիդ, որ նվիրել են երկրպագուներդ:

Սուտ ինքնահաստատման համար

Մենք ամեն օր հանդիպում ենք մեծ քանակությամբ մարդկանց, և բոլորը պահանջում են մեր ուշադրությունը և մեր ժամանակը, որը հազիվ հերիքում է մեր սեփական ընտանիքին: Երբեմն հարկ է լինում սահմանափակել շփումը նրանց հետ, այլապես անձնական կյանքը խառնաշփոթի կվերածվի:

Օրինակ

Խոհանոցում ճաշի ժամին հավաքվել է ողջ ընտանիքը, հեռախոսը զանգում է, Դուք տան անդամներից մեկին խնդրում եք վերցնել հեռախոսը և ասել, որ Դուք տանը չեք:

Ուրբաթ առավոտյան Ձեր բոլոր ծանոթներին հայտնում եք, որ քաղաքից դուրս եք գնում, բայց իրականում մնում եք տանը և հանգստանում` վայելելով Ձեր մենակությունն ու անդորրը:

Սուտ հանուն սիրո

Շատ կանայք, որպես կանոն, թաքցնում են իրենց նախկին ընկերների թիվը` մտածելով, որ ցավ կպատճառեն իրենց նոր զուգընկերոջը: Հոգեբանները հաստատում են այն փաստը, որ տղամարդիկ կանանցից ավելի շատ են սուտ խոսում սիրային հարաբերություններ կառուցելիս. Նրանք չափազանցնում են հիմնականում իրենց հնարավորությունները գործնական ոլորտում: Կանայք պնդում են, որ տղամարդկանց ստում են միայն, որպեսզի նրանց ցավ չպատճառեն, շատերն անծանոթ երկրպագուին չվիրավորելու համար նույնիսկ սխալ հեռախոսահամար և հասցե են տալիս: Ըստ հոգեբանների՝ կա մի հետաքրքիր օրինաչափություն. երբ կանայք ստի մեջ բռնվում են, նրանք խոստովանում են իրենց կեղծիքը, սակայն տղամարդիկ հակաճառում են և մնում իրենց կարծիքին:

Այսպիսով, ստելը շատ վատ բան է, բայց ապրել առանց ստելու անհնար է:  Սակայն ամեն ոք պետք է լավ մտածի և ինքնուրույն որոշի, թե որն է նախընտրում` քաղցր սո՞ւտ, թե՞ դառը ճշմարտություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել