Ցավոք, սահմանում շատ լարված իրավիճակ է: Ժամանակ առ ժամանակ մամուլում տարածվում են նյութեր թշնամու գործողությունների և մեր պատասխան հարվածների մասին: Շատ-շատերն իրենց մտահոգությունն ու կարծիքներն են արտահայտում սահմանագծում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Այս իրավիճակում կան նաև այնպիսիները, ովքեր անգամ հումոր անելու տրամադրություն ունեն: Խոսքս վերաբերվում է համացանցում հաքքին.ազ-ի մշտական լրագրող համարվող Տիգրան Խզմալյանին: Նա, շարունակելով թշնամիների ջրաղացին ջուր լցնելու սովորությունը, տարածել է պետական պաշտոնյաների` դիրքեր կատարած այցի նկարները և հումորախառը մտքեր է արտահայտել:

Ընդունում եմ, որ պաշտոնյաներին քննադատելը նորմալ է, և ամեն ոք ունի իր միտքն արտահայտելու իրավունք, սակայն ինձ համար անհասկանալի է վերը նշված անձնավորության այսպիսի քայլերն ու դրանց դրդապատճառները: Ինչպե՞ս կարելի է նման իրավիճակներում այսքան տգետ պրոպագանդա իրականացնել: Թշնամին կերազեր, որ մեզանում խզմալյանները շատ լինեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել