Tert.am–ը գրում է.

Թեհրանում կարծում են, որ Սաուդյան Արաբիան պետք է տեղյակ պահի Իրանին ուխտագնացների զանգվածային մահվան հետաքննության ընթացքից:

«Իրանի պես երկրները, որոնք այդքան տառապել են, պետք է իրենց ներկայացուցիչներն ունենան այդ հետաքննության գործում` աղետի պատճառները պարզելու և վստահ լինելու, որ ապագայում նման բան չի կրկնվի», - Իրանի առաջին փոխնախագահ Էսհադ Ջահանգիրիի խոսքը մեջբերում է  INTERFAX.RU-ն:

Վերջինս հավելել է նաև, որ Սաուդյան իշխանությունները պատասխանատու են ողբերգության համար և պետք է պատասխանատվություն կրեն:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարի` նախօրեին արած հայտարարության համաձայն` ուխտավորների մահվան պատճառ է դարձել աղոթքների ժամանակացույցին և հրահանգներին չհետևելը: Պաշտոնական տվյալներով 719 մարդ է զոհվել, ավելի քան 800-ը` վիրավորվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել