2001թ.-ից սեպտեմբերի 26-ը նշվում է որպես Լեզուների եվրոպական օր (European Day of Languages): Օրվա նպատակն է զարգացնել աշխարհում լեզուների դասավանդումը, խթանել յուրաքանչյուր եվրոպացու լեզվական իմացության աճը: Օտար լեզուների տիրապետման երևույթը վաղուց է ուսումնասիրվում: Ինչո՞ւ որոշ մարդկանց դժվար է տրվում անգամ մայրենի լեզուն, իսկ ուրիշները հեշտությամբ ընկալում են մի քանի օտար լեզուներ: Արդյո՞ք դա լարված աշխատանքի արդյունք է, թե՞ բավական է միայն գենետիկ հակումը: Իհարկե, մի կողմից կարևոր է տաղանդը, մյուս կողմից` դեռ 18-19-րդ դարերում նորաձև էր համարվում իմանալ ֆրանսերեն, գերմաներեն կամ լատիներեն: Ըստ որում` ԵԽ օրգանների ընդունած բոլոր որոշումները թարգմանվում են բոլոր պաշտոնական լեզուներով, և ԵԽ քաղաքացիներն իրավունք ունեն ԵԽ դիմել և պատասխան ստանալ յուրաքանչյուր պաշտոնական լեզվով:
Երկրագնդի վրա գոյություն ունեն 2500-ից ավելի լեզուներ: Հայերենը զբաղեցնում է 42-րդ տեղը: Ցուցակը գլխավորում է չինարենը, որին հետևում են անգլերենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը: Այս հինգ լեզուները և նաև ֆրանսերենը կազմում են ՄԱԿ-ի պաշտոնական և աշխատանքային լեզուները: Ըստ խոսողների թվի` տարածված են հինդի, իդոնեզերեն, ճապոներեն և գերմաներեն լեզուները: Հնագույն լեզուներից են շումերերենը, աքքադերենը, խեթերենը, եբրաերենը և պարսկերենը:
Աշխարհի 50 և ավելի պետություններում պաշտոնական լեզուն է անգլերենը: Ֆրանսերենը պաշտոնական լեզու է 30 և ավելի երկրում, արաբերենը և իսպաներենը՝ 20 և ավելի երկրում: Շվեյցարիայում ու Սինգապուրում պաշտոնական լեզուները չորսն են: Շվեյցարիայում՝ ռոմաներենը, գերմաներենը, ֆրանսերենը և իտալերենը: Սինգապուրում՝ մալայերենը, անգլերենը, չինարենը և թամիլերենը: Վատիկանում իտալերենին զուգահեռ պաշտոնական լեզու է նաև լատիներենը:
Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն հայերենն է:
Թվաբանորեն աշխարհում ամեն մեկ միլիոն մարդուն բաժին է ընկնում մեկ լեզու: Այսինքն՝ աշխարհում գոյություն ունի մոտավորապես 3 հազար լեզու: Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 մլն մարդ: Համեմատելով ռուսերենի հետ՝ այն բավական առաջ է: Ռուսերենով խոսում են 170 մլն մարդ: Պապուա անվանումով երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզուներով: Այն կարելի է համարել ռեկորդակիր: Հետաքրքիր փաստ է նաև, որ, ըստ լեզվաբանների, անգլերեն լեզուն եվրոպական երկրների մեջ ամենադժվարն է: Նման եզրակացության են եկել անգլիացի լեզվաբանները: Ապացուցված է, որ հենց այս լեզուն է, որ ամենադժվար կարդացվողն է:
Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է Տակի լեզուն: Հետաքրքիր է, որ այս լեզուն ունի ընդամենը 320 բառ: Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից, դա կխմերական լեզուն է: Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում, սակայն պաշտոնապես այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն:
Ֆիններենը ամենահեշտ լեզուն է: Այս լեզվում տառերը ինչպես լսվում է, այդպես էլ գրվում է: Այս լեզուն ունի իր ճկունությունը, այսինքն՝ ունի ավելի քան 15 հոլով: Չինարեն սովորելու և գրելու համար անհրաժեշտ է սովորել ավելի քան 400 հազար սիմվոլ: Երկար ժամանակ լեզվաբանները վիճաբանում էին այն հարցի շուրջ, թե որ լեզուն է համարվում ամենադժվարը: Պարզվել է, որ դա աբազներենն է, որը օգտագործվում է Ռուսաստանում, Թուրքիայում, Աբխազիայում: Հետաքրքիր փաստ է նաև, որ ամենահին տառը «Օ»-ն է: Այն օգտագործվում է աշխարհի 65 լեզվում: Տառը հայտնվել է մ.թ.ա. 1300 թվականին՝ ֆինիկինյան այբուբենում:
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու է։ Այն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն է։ Օգտագործվում է նաև Հարավային Կովկասում՝ հիմնականում՝ Ջավախքում, Թբիլիսիում, Աբխազիայում, Օսեթիայում, Ռուսաստանում՝ հիմնականում Հարավային Ֆեդերալ Շրջանում և խոշոր քաղաքներում, Եվրոպայում՝ առավել հաճախ Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Շվեցարիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Մոլդովայում, Մերձդնեստրում և այլն, Մերձավոր Արևելքում՝ հիմնականում Իրանում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Պաղեստինում, Իսրայելում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում՝ հիմնականում Ուրուգվայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Հնդկաստանում, Ավստրիալիայում և այլ պետությունների սփյուռքահայ համայնքներում։ Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել