Tert.am-ը գրում է.

Չինաստանի Չժեցզյան նահանգի իշխանությունները հանդես են եկել անչափ օրիգինալ նախաձեռնությամբ, որի շրջանակում հարսանեկան յուրահատուկ ֆոտոսեսիա է կազմակերպվել 20-ից ավելի տարեց զույգերի համար։

Ինչպես նշում է The Telegraph-ը, ֆոտոսեսիային մասնակցել են միայն այն զույգերը, ովքեր այս տարի նշում են իրենց ամուսնության հոբելյանական 50 և 60-ամյակները։

Երջանիկ զույգերը պատմել են, որ նկարահանումն իսկական անակնկալ էր իրենց համար, քանի որ երիտասարդ տարիքում իրենք զրկված են եղել հարսանեկան ռոմանտիկ լուսանկարների շարք ունենալու հնարավորությունից։

Հետաքրքրական է, որ 22 զույգից 21-ը նշել են իրենց ամուսնության 60-րդ տարեդարձը և միայն 1 զույգը` 50-րդը։

Elderly couples celebrate 50th and 60th wedding anniversaries with photoshoot, Yiwu city, Zhejiang province

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել