Որոշ ժամանակ առաջ համացանցում լուրեր տարածվեցին «Ֆուլ հաուս» սիթքոմի դերասանուհի Արփինե Գաբրիելյանի քթի վիրահատության մասին: Վրդովված դերասանուհին Ինստագրամի իր էջում մանկության լուսանկար տեղադրեց ու, իհարկե, հպարտացավ, թե իր գեղեցկությունը բնական է, ոչ մի պլաստիկ միջամտություն չկա:

Բայց Արփինեին հավատալ պետք չէ: Նա ոչ միայն քիթն է վիրահատել, այլ մինչ օրս շարունակում է վիրահատել ու ձևափոխել իր մարմնի տարբեր հատվածներ:

Հուլիս ամսին, երբ քիթս էի վիրահատում ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Նարա Վարդապետյանի մոտ, նա ինձ ասաց, որ նույն պահին Էրեբունի հիվանդանոցի լյուքս պալատներից մեկում պառկած է Արփինե Գաբրիելյանը, ով օրեր առաջ կրծքերի մեծացման վիրահատություն էր արել Նարայի ամուսնու` նույն հիվանդանոցում պլաստիկ վիրաբույժ Արամ Բորոյանի մոտ: 

Նարա Վարդապետյան

(պլաստիկ վիրաբույժ)

Արամ Բորոյան

(պլաստիկ վիրաբույժ)

Ի դեպ, Արփինեն պարբերաբար շուրթերը բոտեքս է անում իմ վիրաբույժ Նարայի մոտ:

Իսկ հիմա ավելի մանրամասն Արփինե Գաբրիելյանի կրծքերի վիրահատության մասին:

Արփինեն 2,5 չափսի իմպլանտ է տեղադրել` կրծքերը մեծացնելու նպատակով:

Եթե անգամ ես չունենայի այս հավաստի տեղեկությունները, միևնույն է, դա պարզ երևում է, երբ համեմատում ենք Արփինեի հին և նոր լուսանկարները: Իր հին լուսանկարներում, որոնք Արփինեն ջնջել է սոցիալական ցանցերի իր էջերից, բայց չի կարողացել ջնջել կայքերի և թերթերի տարբեր հրապարակումների միջից, պարզ երևում է, որ մեր գեղեցկուհին չի ունեցել այսքան փարթամ կուրծք:

Գեղեցկությունը սարսափելի ուժ է, բայց ավելի սարսափելի են դրան հասնելու ճանապարհները` պարուրված կեղծիքով ու ստով: Այնպես որ, սիրելի դեռահաս աղջիկներ, ինչ-որ մեկին գեղեցկուհի և կուռք դարձնելուց առաջ վատ չէր լինի՝ իմանայիք նրա գեղեցկության «գաղտնիքները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել