Tert.am-ը գրում է.

Խաղաղ  բնակիչների նկատմամբ ադրբեջանական կոպտագույն  ագրեսիան լրջորեն կազմաքանդում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և ակնհայտորեն նվազեցնում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների որևէ հանդիպման ընթացքում դրական արդյունքի հասնելու հավանականությունը։ Այս մասին Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան՝ անդրադառնալով Տավուշի մարզում երեկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին, որոնց հետևանքով երեք մարդ է զոհվել, վիրավորել՝ երկուսը:

«Եվ ես կարծում եմ, որ սա շատ լուրջ է ու, իրապես կազմաքանդում է խաղաղության հասնելու որևէ գործընթաց և ակնհայտ է, որ կա կողմերից մեկի ներգրավվածության բացակայություն հակամարտության խաղաղ կարգավորման համար լուծումներ գտնելու հարցում»,-ասաց Էդուարդո Լորենցո Օչոան:

Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսից սկսված ադրբեջանական կողմը հրետակոծում, ականանետներից ականներ է արձակում հայկական դիրքերի ու գյուղերի վրա` Տավուշի շրջանում սահմանի ողջ երկայնքով, իսկ երեկ կրակոցներից զոհվել էր երեք խաղաղ բնակիչ, երկուսն էլ` վիրավորվել, ինչի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն իրենց լուրջ մտահոգությունն են  հայտնել սահմանային միջադեպերի առնչությամբ։

Ի պատասխան հարցի, թե որն է լինելու է միջազգային հանրության ու եվրոպական կառույցների արձագանքը ագրեսիայի այս վերջին դեպքերին, «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության տնօրենը վստահություն հայտնեց, որ եվրոպական կառույցները, մասնավորապես Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը կանդրադառնան ու կարձագանքեն այս ագրեսիային։

«Ակնհայտ է, որ սա տեղի ունեցավ այն ժամանակաշրջանում, երբ եվրոպական կառույցներն ու ենթակառույցներն ունեն հնարավորություն համապատասխան հայտարարություններ անելու համար։ Եվ ես վստահ եմ, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կդատապարտեն Ադրբեջանի այս սադրանքը»,-նշեց եվրոպացի դիվանագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել