Անմոռուկը հասավ իր նպատակին. Վիգեն Սարգսյան Ասել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները լավ էին կազմակերպվել, նշանակում է ոչինչ չասել: 
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովն ընդհանրապես և համակարգողը՝ ի դեմս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, արել են անհնարինը!!!!!!!!!!!!: Իրենք այնպիսի բարձր մակարդակով էին կազմակերպել այդ միջոցառումները, այնպիսի կազմակերպվածությամբ և անթերի ընթացքով, որ մեր երկրից անհամեմատ ավելի մեծ մարդկային և նյութական ռեսուրսներ ունեցող երկրները ոչ միշտ են կարողանում իրականացնել: 
Եվ կարծում եմ՝ ավելորդ չի լինի ասել, որ նման բարձր մակարդակի կազմակերպվածությունը, աշխատանքը և արձանագրված արդյունքները մեծապես պայմանավորված են Վիգեն Սարգսյանի անձով և դերակատարմամբ:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել