Իռլանդիայի բնակչուհի Էշի Մերֆին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որը մի քանի օրերի ընթացքում դիտվել է 4 միլիոն անգամ։ Իր տան խոհանոցում Էշին անսովոր երևույթ է նկարահանել և հայտարարում է, որ դա պոլտերգեյստ է։

Համացանցի օգտատերերը բաժանվել են երկու ճամբարի։ Ոմանք այդ տեսանյութն անվանել են «թելով էժանագին հնարք», որոշներն էլ իսկապես հավատում են դրան և վստահ են, որ դա մութ ուժերի ձեռքի գործն է։

«Ես մի րոպե ավել չէի մնա այդ տանը», «Գուցե ուրվականին երաժշտությո՞ւնը դուր չի գալիս», «1։05 վայրկյանին երևում է թելը» բովանդակությամբ մեկնաբանություններով էր ողողված կնոջ տեսանյութի մեկնաբանությունների բաժինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել