Մոսկվայի Մայր մզկիթի վերաբացումը հավակնում է մի կողմից աշխարհի մահմեդականների սրտերում ընդմիշտ թողնել Պուտին անունը, մյուս կողմից վերսկսել ռուս-չեչենական նոր պատերազմը: Դելո վ տոմ, որ մինչև մոսկովյան մզկիթի վերաբացումը Եվրոպայի ամենամեծ մզկիթը Գրոզնիում էր. այն կառուցել էր Ռամզան Կադիրովն իր հոր պատվին: 
Հա, Արևմուտք-Ռուսաստան գոլ հակամարտության այս օրերին լավ կլինի, որ Լոնդոնում, օրինակ, թագուհի Եղիսաբեթը կառուցի Եվրոպայի նոր ամենամեծ մզկիթը փոքրիկ լոնդոնցի մուհամեդների պատվին, ինչին, անշուշտ, կհաջորդի Պուտինի պատասխանը, ով կկառուցի դրանից ավելի մեծը, որին էլ կհաջորդի Փարիզում Եվրոպայի խոշորագույն մզկիթի կառուցումը, հետո` Պուտինը... Մի խոսքով` մաշալլահ, բարեկամներ, մաշալլահ:Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել