Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն օրերս հայտնվել է հարսանեկան իրավիճակներում:) Նա երգիչ Գևորգ Մարտիրոսյանի նոր տեսահոլովակի հերոսուհին է։ Փեսացուի դերում հանդես է եկել դերասան Կարեն Ասլանյանը։

«Առաջին անգամ եմ նկարահանվում տեսահոլովակում։ Աշխատանքները հետաքրքիր անցան»,- BlogNews.am-ին ասաց Մարինկան։

Անդրադառնալով հարսի զգեստ հագնելուն՝ երիտասարդ դերասանուհին նշեց. «Ասում են՝ հարսանիքից առաջ չի կարելի հարսի շոր հագնել, սակայն ես դերասանուհի եմ, և եթե գործս դա է պահանջում, ստիպված եմ հագնել։ Ես առաջին անգամ չեմ հարսի կերպարում։ Մի անգամ էլ «Սիրո գերին» հեռուստասերիալում եմ հագել հարսի զգեստ»,- ասաց Մարինկան և նշեց, որ իր հարսանիքին տարբերվող կերպարով կներկայանա և ուրիշ հարս կլինի։)

BlogNews.am-ը հետևել է Գևորգի տեսահոլովակի նկարահանումներին և մյուս մանրամասներն ու ամբողջական ֆոտոշարքը կներկայացնի մի փոքր ուշ։ 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել