ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ Ի ԾՆԵ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ........
ես չգիտեմ, թե աշխարհում , արդյոք այլ ազգեր , այնքան դողում են իրենց գոյության համար , որքան հայը, սակայն, փաստ է, որ գիտակից հայի առաջնակարգ մտահոգությունը ոչ թե ինքն է, կամ իր ընտանիքը, այլ այն ամբողջականությունը, որ կոչվում է Հայոց Երկիր, որ դեռ չի կազմավորվում,,,,,ունեցանք Հանրապետություններ....բայց ոչ այն երկիրը որը ՀԱՅՈՑ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ ԷՐ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՆԵՐՇՆՉՈՒՄ իր երկրացիներին: 

Ցվրված աշխարհով ի վեր, դպրոցներով ու եկեղեցիներով, մշակույթով ու հայոց լեզվով, հայ կենցաղով ու վախ ու դողով...բավական ճանապարհորդել եմ...ու նույն պատկերները, նույն անհանգստությունները, ու նույն եզրակացումները..նույն փակված դռները, նախկինում գոյության ունեցած, որ այսօր, այնքան էլ հույս չի ներշնչում....ամենուր հուսահատություն, ու տխրություն.... Գեվորք Էմինի Սասնա պարը պարում ենք, պարում, ու կոտորվում ենք միեվնույն ժամանակ...Մտածում ես, թե որտեղ են մեր մայրերը սխալվել, կամ հայրերը շեղվել...այս ինչ չվերջացող ազգային գոյատեվման տենչ ու կսկիծ է, որ չենք թոթվում մեր վրայից....նայում ես այլ ցեղերին ու ժողովուրդներին, որ նույնպես կանգնած են հուսալքված, իրեց վերջին աղի մոմի լույսի տակ...ու տսենում տարբերությունները...

հայերս չենք նստած, հայերս չենք ուզում ընդունել, որ քիչ թվով ազգ ենք մնացել...թե ինչպես պիտի բազմանա ու շատանա այս ազգը դեռ հարց է...բարկույթ է գալիս մարդու ամբողջ էության մեջ...այ Գուրգեն Յանիկյանը, անվերջ հիշում էր իր եղբոր ու ընտանիքի կոտորածը Թուրք ասկյաների կողմից, ու հիշողությունները ու մտքերը իրեն մի վարկյան հանգիստ չէին տալիս...ու խենթացած իր վրեժի զգացումից, իր պատվական ու արժանապատիվ կյանքը վերջացրեց երկու Թուրք Դեսպաններ ոչնչացնելով ԱՄՆի Սանտա Բարբարա հյուրանոցում ու կամավոր բանտերը նախընտրեց իր կյանքի վերջին տարիները.....

Ամեն մի հայ, մի վրեժ ունի, մի անարդար կորուստ, մի անհանգստացնող հոգեվոր մարմանջ ի հանդեպ աշխարհի մարդկության....այս որքան բողոք ենք ապրում Հ Ա Յ Ե Ր Ս ....

Ու սակայն, Հայ ժողովրդի կերած հացը, նույն մի պատառն է , ինչ որ մի այլ ազգի...ոչ ավել, ոչ պակաս...Ինչու հենց հայության հանդեպ, էվ նրա պատմության, էվ նրա մշակույթի, լեզվի, Աստվածների....ԱՂԱՎԱՂԵՑԻՆ, ՀԵՂԱԹՅՈՒՐԵՑԻՆ, ՈՉՆՉԱՑՐԵՑԻՆ...ՈՒ դեռ չհանգստացան...տակավին կարծես պարտք ունեն ոչնչացնելու ամենավերջին ՀԱՅԻՆ.....գողանան ամենավերջին 
թիզը հայի հողըշ հիշողությունը, միտքը ու էությունը , ՈՒ ՉԵՆ ՀԱԳԵՆՈՒՄ....

ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍԱ, ՈՐ ԵՐԵԿ ՉՍԿՍՎԵՑ, ՈՒ ՎԱՂԸ ՉԻ ՎԵՐՋԱՆԱ...այսպես մտածում եմ , ու հասկանում , որ հենց, ինքս, հայ մարդս եմ այդ ՊԱՏԵՐԱԶՄԸ աշխարհի դեմ, որ ՉԵՄ ՊԱՐՏՎՈՒՄ ԻՆՉՊԵՍ ՉԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԻՄ ՊԱՊԵՐՍ...չնայած որ կոտորվել են....Զավակիս բացատրելը այս ամենը դժվար է, որով անբացատրելի է, ու անհասկանալի...ՄԻ ՊԱՏԱՌ ՀԱՑ....., չնայած զավակներս էլ են հասկանում, որ հայ ծնված լինելով, հայ ընտանիքում, նրանք ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ ԵՆ Ի ԾՆԵ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել