ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները:

Ելնելով այդ ցուցանիշներից՝ կարելի է եզրակացնել, որ տարվա առաջին ութ ամիսների տնտեսական ակտիվությունը ոչ միայն չի զիջել, այլ նաև 3,9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ահա թե որ ոլորտներն են նպաստել այս ցուցանիշի ձևավորմանը:

Շինարարական ոլորտը գրանցել է 0,2 տոկոսանոց աճ: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը աճել է 3,5 տոկոսով, իսկ ահա ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 2,2 տոկոսով:

Հայաստանում գերակա ճյուղ հայտարարված գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը երկնիշ աճ է արձանագրել՝ 13,5 տոկոս:

Պղնձի գների անկումն իհարկե ունեցավ իր բացասական ազդեցությունը արդյունաբերական ոլորտի վրա, բայց, այնուամենայնիվ, այստեղ արտադրանքի ծավալը 4,4 տոկոսով աճել է:

10,3 տոկոսով աճել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել