Այն, որ նեխած կապիտալիզմը և վերջինիս իշխանությունը սկզբունքորեն շահագրգռված են մարդկանց խավարի մեջ պահելու հարցում, հայտնի է վաղուց։ Մեր օրերն ու իշխանությունները ևս բացառություն չեն։ Դրա վառ վկայությունն են Սերյոժա Կարինյանին, Թաթային, հիմա էլ՝ Արմենչիկին շնորհված պատվավոր կոչումները։ Ընդ որում, այդ կոչումները ստանում են մարդիկ, ում խորհրդային տարիներին բեմին կիլոմետրերով մոտ չէին թողնի։ Ամենահեշտ բանն է, ի վերջո, տեղի անտեղի տանել բոլորի ցավը, գոռալ՝ «Էս ինչ ենք անում հայերով» և «Պարում ենք բոլորս», հետո էլ հավաքել լյումպենացված մասսայով լի ստադիոններ։ Կապիտալիզմի պայմաններում, ովքեր ցանկանում են ստանալ կոչում կամ մեդալ, պետք է առավելագույնս հիմարացնեն ժողովրդին։ Իսկ ահա վաստակաշատ դիրիժոր Սեպուհ Աբգարյանը, ով անգնահատելի վաստակ ունի ինչպես ավերված Լենինականում մշակույթի վերածննդի, այնպես էլ աշխարհով մեկ հայ երաժշտարվեստի տարածման գործում, անգամ հետմահու պարգևի չի արժանացել։ Իսկ թե ովքեր են արժանանում՝ բոլորն արդեն գիտեն։

Կորչի կապիտալիզմը։

Վայելենք ՀՀ վաստակավոր արտիստի կատարումը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել