Եu՝ Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ՝ տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը և նախագահին՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար՝ վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում: Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքն այն ամենի համար, ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաև իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր առ իմ ժողովորդ: Ես սիրում եմ իմ ժողովրդին՝ բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին-առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգևորությամբ, ես սիրում եմ ձեզ՝ անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին: #ՍերըՀաղթահարում Է Ատելությունը։ Օգտվելով այս եզակի հնարավորությունից՝ ուզում եմ հրավիրել բոլորիդ իմ առաջիկա համերգին հոկտեմբերի 9-ին «Microsoft» թատրոնում՝ Լոս Անջելեսում, որի տոմսերը գրեթե սպառված են: Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել