Ժամանակակից քաղաքականությունը իրենից ներկայացնում է պայքար` ոչ թե մարդկանց, այլ կուսակցական ուժերի միջև: Չեմ փորձի ներկայացնել դրա բացասական և դրական կողմերը, քանի որ դա պարզ է դառնում ցանկացած երիտասարդի` արդեն ուսանողական տարիքից: Սովորական դարձած քաղաքական քարոզը սկսվում է այն կրթական պետական և ոչ պետական հաստատություններից, որոնցում սովորում են տարբեր մասնագիտության տեր երիտասարդներ, ովքեր անկախ իրենց կամքից, միգուցե նաև չգիտակցելով, համալրում են կուսակցական շարքերը: Հետո ի՞նչ ապագա ծրագրավորողներ կամ ֆիզիկոսներ են դառնալու: Կարևոր է, որ ռեկտորը կամ ուսանողական խորհրդի նախագահը կուսակցական չլինեն և օրինակ ծառայեն երիտասարդությանը` քաղաքական ոլորտից դուրս գործելու համար: Սա առաջին հերթին կրթության և գիտության նախարարության բացթողումն է, քանի որ դեռ բակալավրի կոչում չունեցող երիտասարդը, մոռանալով իր դասերի մասին, զբաղվում է իր հետ կապ չունեցող գործերով: Անգամ Ֆեյսբուքում կարելի է նկատել անձանց, որոնք ռոբոտացված կերպով զբաղվում են քաղաքականությամբ, և խնդիրը ամենևին նրանց քաղաքականության հետ կապ չունենալը չէ, այլ այն, որ կորում է ևս մեկ մասնագետ` հումանիտար ուղղվածությամբ: 
Կոչ եմ անում Ձեզ, պարոն Արմեն Աշոտյան, անդրադարձեք այս կարևորագույն խնդրին: Ձեր քաղաքական կողմնորոշումը չպետք է օրինակ ծառայի քաղաքականության հետ կապ չունեցող երիտասարդների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել