Քաղաքական մեկնաբան

Պարզվում է՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորները ՀԱԿ պատգամավորներից անհամեմատ ավելի համեստ են: Քաղաքացիների նվազագույն աշխատավարձը (Հրանտ Բագրատյանի առաջարկը) 72,5 հազար դրամ դարձնելու համար, ըստ ֆինանսների նախարարի, կպահանջվեր 360 միլիարդ դրամի ծախս: Իսկ ՀՀԿ խմբակցության կողմից առաջարկված՝ պատգամավորների կարիքների համար հատկացվող միջոցներն ավելացնելու համար ընդամենը 364 միլիոն դրամ էր պետք: 
364 միլիոնն ուր, 360 միլիարդն ուր: Այ այստեղ է երևում, թե ով է ավելի շատ մտածում մեր պետության և ժողովրդի (դե պատգամավորներն էլ ժողովրդի մի մասնիկն են) մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել