Մտքերս քամում ու տալիս եմ անցորդներին...
Մտքերս քամում եմ ու դեն նետում անպետք իրի նման.. 
Մտքերս քո մասին են..
Մտքերս դու ես..

Թե առավոտ, թե երեկո... թե գիշեր ու ցերեկ...
Ես խելագարի....... չէ ՛ չէ՛... խելացնորի... չէ՛... ավելի հարմար է ասել գժի պես...քեզ եմ որոնում...
Թո՜ղ ներեն ինձ ... իրենք իրենց գիժ համարողները, որ փորձեցի իրենց նմանվել...

Դու ևս ներիր..
Իմ խելագար... խելացնոր... իմ դու

Բառերս խենթացել են... մտքերս` գժվել ... ուղեղս մթագնել է... 
անվերջ դու... քո մասին... քեզնով լցված...
ամեն բան...ամեն ոք... 

Խենթացում........................

Ես ապրում եմ քեզնով` միառժամանակ փնտրելով քեզ...
Բառերս ինչքան հնարավոր է քո անվան տառերն են պարունակում... 

Այստեղ-այնտեղ... 
Իմ բոլոր բառերում,
Իմ բոլոր բառերի մեջ քո անվանը նման մի բան կա...

Իմ բոլոր բառերը...մտքերը...խոսքերը... ինչ-որ կերպ նման են քո անվանը...
նրանք էլ նույն այբուբենի տառերն ունեն.......

Խենթ...
Ես՝ խենթ..
Դու՝ խենթս..
Մենք ..............

Լրիվ խենթացում...
Խենթացած...
Խենթա.......... խենթաես... խենթադու...

Իմ մտքերի անցուդարձը կարգավորիր՝ ինձ մոտ լինելով...
Ես այլևս չեմ ուզում վերջնականապես ցնորվել...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել