Երբ լսում ես «Nokia»-ի հայտնի մեղեդին, այն միանգամից ասոցացնում ես գովազդի, ապրանքանիշի կամ արտադրանքի հետ։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե որտեղից է այս գրավիչ մեղեդին, որը կրկնվում ու շարունակում է հնչել մտքում, երբ լսում ես այն։

Պարզվում է, ֆիննական «Nokia» կոռպորացիան այնքան է հավանել իսպանացի դասական կիթառահար և երաժիշտ Ֆրանսիսկո Տառեգայի «Gran Vals» ստեղծագործությունը, որ դրա հատվածն օգտագործել է որպես «Nokia»-ն ներկայացնող մեղեդի։ Երաժշտությունը գրվել է Տառեգայի կողմից 1902թ․-ին ու Nokia-ի անբաժանելի մասն է կազմում 1990-ականներից ի վեր առաջին անգամ այն հնչել է 1992թ․-ին 3 վայրկյանանոց գովազդում։

Ի դեպ, մեղեդին, որը «Nokia»-ն համարում է իր աուդիոբրենդը, եղել է բջջային հեռախոսների առաջին երաժշտական զանգը։

«Nokia»-ի հայտնի մեղեդին՝ 12-րդ վայրկյանից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել