Կարդացի պատգամավորներից մեկի բացատրությունները, թե ինչու էր գնացել նախագահի հետ հանդիպելու: Ինքս միշտ եղել եմ բանակցելու կողմնակից: Բայց տվյալ դեպքում, կներեք, չեմ հասկանում: Պատգամավորը պարտավոր է նոր Սահմանադրության նախագիծը քննարկել խորհրդարանում, ինչը եւ արվում է: Բոլոր առաջարկները եւ դիտողությունները պետք է հասցեագրվեն այդ փաստաթուղթը մշակած թիմին: Այդ թիմի ներկայացուցիչը մի շաբաթ Ազգային ժողովից դուրս չէր գալիս, մանրամասն գրառում էր ամբիոնից հնչած բոլոր առաջարկները: Եթե պատգամավորը սկզբունքորեն դեմ է նախագծին՝ դա էլ շատ հանգիստ կարող է արտահայտել քվեարկությամբ: Այդ դեպքում նախագահի մոտ գնալու անհրաժեշտությունը ինչում է կայանում: Այդպես էլ չհասկացա... Չնայած՝ մեր հայաստանյան իրականությունում միայն դա չէ, որ չեմ հասկանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել