Շատ զբոսաշրջային վայրեր, պահպանվելով երկար տարիներ, կարող են անհետանալ ակնթարթորեն: Business Insider-ը ցույց է տվել, թե ինչ գանձեր հնարավոր է մենք կորցնենք ապագայում:

1. Չինական պարիսպ: Չինական պարսպի երկու երրորդ մասն արդեն վնասված է կամ քանդված: Պատճառը բնական էրոզիան է, ինչպես նաև վանդալ-վաճառականների կողմից պարսպի քարերի վաճառքը, որոնք մեծ պահանջարկ ունեն զբոսաշրջիկների կողմից:


2. Թաջ Մահալ: Ջամնա գետը կարող է պատճառ հանդիսանալ զարմանահրաշ Թաջ Մահալի անհետացման: Այն ժամանակին ծառայել է որպես գմբեթի «ստաբիլիզատոր», իսկ այժմ չորացման և արտադրական թափոններով աղտոտվելու պատճառով վնասվում է այս հրաշք կառույցը:
3. Վենետիկ: Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքը ջրի վրա անցնում է ջրի տակ տարեկան 5 մմ արագությամբ: Վերջերս այստեղ անընդհատ նկատվում են հեղեղումներ:

4. Պետրա: Քարե քաղաք Պետրան Հորդանանում ուղղակի «լցված» է զբոսաշրջիկներով: Ամեն տարի այստեղ գալիս մոտավորապես կես միլիոն զբոսաշրջիկներ: Քաղաքի անհետացումը, բացի զբոսաշրջային մեծ հոսքերից, նաև վտանգվում է անձրևներից և քամիներից:

5. Պոմպեյ։ Հին հունական քաղաք Պոմպեյը պահպանվել է Վեզուվի՝ մոտավորապես 2 հազար տարի առաջվա ժայթքումից: Բայց 2010 թ.-ին ամբողջովին քանդվել էր ֆլադիատորների համար նախատեսված կառույցը: 2014թ.-ին իտալական կառավարությունը 2 մլն. եվրո է տրամադրել քաղաքի փրկության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել