Ամեն տարի սեպտեմբերի 19-ին նշվում է արտառոց տոն՝ «Սմայլիկ» էլեկտրոնային խորհրդանշանի ծննդյան օրը: 1982թ. սեպտեմբերի 19-ին Կարնեգի Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն առաջին անգամ առաջարկում է իրար հաջորդող երեք նշաններ օգտագործել տեքստում «ժպտացող դեմք» պատկերելու համար՝ վերջակետ, գիծ և փակագիծ ։-):
Պատմությունը պահպանել է այն նամակը, որը Ֆալմանն ուղարկել է տեղական էլեկտրոնային հայտարարությունների կայքին, որը եղել է ներկայիս ֆորումների նախատիպը և այն ժամանակ համալսարանի աշխատակիցների միջև շփման հիմնական միջոցը։ Պատմական հաղորդագրությանը հաջորդում է երկարատև քննարկումը, որտեղ մասնակիցները որոշում են, թե որ նշաններն արժե կիրառել՝ ասելու համար, որ հաղորդագրությունը հումորային բնույթի է։ Պետք է նշել, որ հաղորդագրությունը, որում առաջին անգամ օգտագործվել է «սմայլիկ», հայտնաբերվել է միայն 2002թ.-ին։ Իր գոյության ավելի քան 30 տարվա ընթացքում «սմայլիկը» դարձել է էլեկտրոնային շփման անփոխարինելի միջոց, և հիմա շատերը չեն պատկերացնում շփումը առանց դրա։ «Սմայլիկը» փոխարինում է նրան, ինչ չի բավականացնում չաթի կամ էլեկտրոնային փոստի միջոցով շփման ժամանակ՝ ձայնին և միմիկային։ «Սմայլիկներն» օգնում են ավելի լավ հասկանալ զրուցակցին, հասկանալ նրա տրամադրությունը, և վերջապես՝ նրանք պարզապես զվարճալի և դրական զգացումներ են առաջացնում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1620997728152912&id=100007281007248&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել