Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում որոշ հրապարակումներ ու դրան հաջորդող կոմենտիարաներ են պտտվում մեր երգչուհիներից մեկի՝ Գաբի Գալոյանի նոր երգի և տեսահոլովակի հետ կապված: Այս աղջկան ես որպես լավ անձնավորություն եմ ճանաչում, ոչ որպես երգչուհի, հին ծանոթներ ենք, բայց կփորձեմ ադեկվատ կերպով (չնայած հասկանալով, որ մեր ժողովրդին խորթ է «ադեկվատ դատողություն» ասվածը) որոշ բաներ ասել, քանի որ մտադրությունս բացարձակ նրան պաշտպանելը կամ ինչ-որ մեկին փնովելը չէ: Ես արդեն քանի տարի է՝ չեմ հետևում մեր լրատվականների ոչ մի կարգի, ոչ մի թեմայի շուրջ արված արձագանքի, բացարձակ, բայց իհարկե հնարավոր չէ ամբողջովին խուսափել դեղին մամուլից: Նախ, աչքովս ընկավ ԻՆՉ-ՈՐ (բոլոր էս տեսակի մարդիկ «ինչ-որ» են) բլոգատիրոջ մեջբերում, որն իհարկե փթիր և մխտռ ձևով տարածվեց նույնքան մխտռ լրատվականներում: Կարդում ես ու հասկանում, որ այս ու նմանատիպ անձնավորությունների ոչ մի ասած տող առողջ մտածելակերպի հետևանք չի: Հասկանում ես՝ մենք ինչքան հեռու ենք ադեկվատ, առողջ ու խելացի դատողություններ անող հասարակություն ունենալուց: Աջ ու ձախ բոլորը «բլթցնում» են, խոսես, կասեն, թե բա մենք ունենք կարծիք արտահայտելու իրավունք: Չէ, բայց, հլը խորացեք, այդ մարդիկ տեղյակ էլ չեն՝ ինչ է իրավունքը, տեղյակ չեն, որ որտեղ իրենց իրավունքն է, այնտեղ էլ դիմացինինն է, ու ինչ կերպ, որ իրե՛նք իրավունք ունեն իրենց կեղտոտ մարգարիտները շաղ տալու, նույն կերպ էլ ո՛չ մի իրավունք չունեն դրանցով դիմացինին որևէ կերպ վիրավորելու: Մենք ունեինք շոու բիզնես, ունեինք... բայց դա հին ու բարի ժամանակներն էր, իսկ այսօր... Այսօր ունենք այն, ինչ ունենք: Սակայն... Ո՞ւմ մեղավորությամբ: Ինչքան լավ երգչուհիներ ու դերասաններ, արվեստի հզոր ներկայացուցիչներ ենք ունեցել, բոլորը զզվել ու փախել են: Շարունակեք գովերգել ու հերոսացնել հիմարներին ու փնովել նրանց, ովքեր գոնե փորձում են որևէ լավ բան անել, ու էն մնացած իրական արժանավորներն էլ կհոգնեն, կզզվեն, կգնան: Առհասարակ երգեր ու տեսահոլովակներ ակտիվ ձևով քննադատող հասարակություն, դուք գիտե՞ք գոնե, որ դա ընդհանրապես ձեր գործը չէ: Դուք իրավունք ունեք հավանել երգը կամ չհավանել, սակայն ձեր հավանել-չհավանելուց չէ, որ երգը դառնում է լավը կամ վատը: Վատ երաժշտության կամ վատ երգի մասին կարող են արտահայտվել մասնագետները՝ ասելով՝ այսինչը սխալ էր, այնինչ բանը լավ չէր արված կամ ընդհանրապես բացակայում էր: Ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրներում: Չնայած ի՞նչ եմ խոսում քաղակրթությունից, երբ դեռ մեզ մոտ մի ճնշող մեծամասնություն դեռ «վառել-ոչնչացնել» մակարդակին է... Երգի վատը լինելը բացարձակ իրավունք չի տալիս որևէ մեկին «կպնել» երգը երգող անձնավորությանը, կոմենտարիաներ անել անձի, հագուկապի, առավել ևս անցած ուղու ու անձնական կյանքի վերաբերյալ: Հիշում եմ մի հաղորդում, երբ դեռ Քրիստինե Պեպելյանը Քրիստինե Պեպելյան չէր, մի երգ էր երգում, կիսաժողովրդական, վերջում Ռուբեն Մաթևոսյանը մի կարծիք արտահայտեց: Մոտավոր ասաց, որ ինչ-որ սխալներ ուներ երգի մեջ, ինչ-որ տոնայնության հետ կապված սխալներ, որոնք պետք է հետագայում շտկվեն: Վերջում ասաց՝ ապրես, որ համարձակորեն փորձում ես, թեև սովորելու շատ բան ունես, բայց ուրախանում եմ, որ տեսնում եմ ջահելները փորձում են, ոչինչ, թող սխալվեն, ես նույնպես միանգամից չեմ դառել Ռուբեն Մաթևոսյան: Այ սա է առողջ քննադատությունը, սա է առողջ դատողությունը, սա է դիմացինին չվիրավորող, ավելին՝ օգնող ու քաջալերող կարծիքը: Մարդիկ երևի չեն լսել խոսքի ուժի մասին: Ձեր մի չնչին ու ողորմելի, դիվան քշելով կոմպի առաջ ձեր դատարկ գլխի թերմածքները թայփ անելով՝ դուք խաղում եք ճակատագրերի հետ: Սա առաջին դեպքը չի, մեր խեղճ հայտնիներն արդեն երևի իմունիտետ են ձեռք բերել: Մի օր Եվա Ռիվասին են գամում անարգանքի սյունին, մի օր Անժելա Սարգսյանի անկողին են մտնում, մի օր Նազենի ու Սոֆի են թշնամացնում Պեպելյանի հետ, մեկին պսակում են, մյուսին բաժանում, մնացածին սիրուհիներ դարձնում: Սովորեք ապրել նենց, որ ձեր խոսքն ու գործը մի քիչ համընկնի: Իսկ դուք ընդհանրապես ձեզանից ի՞նչ եք ներկայացնում: Փորձեք լինել ու ապրել այն մարդու կեսի չափ, ում այդքան ակտիվ, բութ ձևով դատում եք, կապ չունի՝ դա ով կլինի: Երբ Ռիհաննան սովորում էր Ջեյ Զիի մոտ, մարդիկ ասում էին, որ ամեն ինչ նա կրկնօրինակում է Բեյոնսեից: Իսկ այսօր նրանց երկրպագուների թվաքանակը գրեթե հավասար է: «Յախք ինչ վատն էր», «ինչ գեշն ա» և նմանատիպ կոմենտարիաները չեն խոսում երգի կամ երգչուհու վատը լինելու մասին, դրանք ընդամենը խոսում են ձեր շատ ցածր մակարդակի ու տգիտության մասին: Ի՞նչ է, եթե հայ երգչուհի են ու ապրում են Հայաստանում, իրավունք չունե՞ն արաբական երաժշտության տարրերով երգ ստեղծելու: Կարծեմ՝ տաբու դրված չէ: Նայեք համաշխարհային հայտնի երգերին, ձեզ թվում է՝ բոլորը ազգային տարրերո՞վ են ստեղծում իրենց երաժշտությունը: Քավ լիցի: Մարմնի տարբեր մասերով մտածելու փոխարեն գլխով մտածեք, ի վերջո, այն ստեղծված է ակտիվ օգտագործման համար, ոչ թե որպես մարմնի դեկորացիա: Ասում եք՝ վատն է արաբական «կլկլոցը» երգերի մեջ խցկելը, բայց վստահ եմ՝ մի հատ արաբական պարող պորտաբաց տեսնեք, հայերին էլ կմոռանաք, հայկականն էլ: Միշտ է այդպես: Հատկապես երբ հետևում ես հայկականը քարոզող մարդկանց կյանքին: Հանգիստ թողեք բոլորին, ձեր դուրը չի գալիս, մի լսեք, համոզված եղեք՝ միշտ էլ կա լսարան: Դուրներդ չի գալիս մի բան, մի նայեք, անջատեք թիվին կամ սերիալ նայեք, մի բանը ձեր համար վատն է, մյուսի համար՝ լավը: Կեղծ հասարակություն, որում անհատներն, ովքեր տարբերվում են որոշ կերպ, ակամայից դառնում են զոհ, քարկոծվող: «Dont hate what you dont understand»!! Եթե դուք կարծում եք, որ երաժշտություն ստեղծելիս պետք է պատեհ-անպատեհ ժողովրդական խցկել ամենուր, ապա դուք կեղծ հայ եք, եթե կարծում եք՝ երգչուհիները պետք ա կարճ չհագնեն, միայն տարազով բեմ դուրս գան, ապա դուք կեղծ բարեպաշտ եք: Լիլիթի դեմ ոչինչ չունեմ, ասում են՝ լավ աղջիկ է, ասում են՝ լավ էլ երգում է,)) բայց համեմատել Գաբիին (ով 5 տարեկանից երգում է ու ամեն ինչի հասել է միա՛յն իր ուժերով) Լիլիթի հետ (ում երկրպագուները, ինչպես հասկացա կոմենտարիաներից, միայն մալալետկաներն են ու այն տղամարդիկ, ովքեր համերգի ժամանակ գոռում էին՝ ախպեր, հլը ոտերը (համերգին որպես կազմակերպիչ էի, ոչ որպես հանդիսատես)), համեմատել նրանց՝ մինիմում զավեշտալի կերպով ծիծաղելի է։ Եթե մտածում եք՝ ամեն սիրուն արտաքինով ու գեղեցիկ ոտքերով աղջիկ Լիլիթ Հովհաննիսյան է կամ նրան է նմանակում... մմմ )) ցավում եմ, ուրեմն գեղեցկության մասին ձեր պատկերացումները խեղաթյուրված են: Ի վերջո Գաբին այն, ինչ ունի այսօր, թե՛ արտաքին տեսք, և թե՛ ձայնային տվյալներ, ուներ դեռ այն ժամանակվանից, երբ Լիլիթ Հովհաննիսյանը դեռ երազում էր բեմ դուրս գալու ու իքսֆակտորներին մասնակցելու մասին: Սա որպես հավելյալ, ի գիտություն: Վերանայեք ձեր բարոյական արժեքային համակարգը, եթե իհարկե երբևէ ունեցել եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել