Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում վաղը պետք է տեղի ունենար Ռեինկարնացիայի, Բումբոքսի և Ումատուրմանի համերգը. այն չեղյալ է հայտարարվել։

«Բումբոքս» խումբն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ համերգի կազմակերպիչների՝ ոչ կոմպետենտ լինելու պատճառով իրենք ստիպված էին չեղյալ հայտարարել երևանյան համերգը։ Նրանք ներողություն են խնդրել ունկնդիրներից և նշել, որ մինչև վերջին պահը պատրաստ էին ելույթ ունենալ։

«One Production»-ից հայտնում են, որ համերգը չեղյալ է համարվել, քանի որ նախատեսված քանակով տոմսեր չեն վաճառվել: Նշենք, որ տոմսերի արժեքը 7000 դրամ էր։ «Սա հուսահատ քայլ էր կազմակերպության կողմից, այլապես այն չէր կարողանա շարունակել գործունեությունը և ձեզ հետագայում ներկայանալ յուրօրինակ արտիստների համերգներով: Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունից տեղեկացնում են, որ կատարել են ելույթ ունեցող խմբերին պայմանագրով նախատեսված չափով կանխավճարը և պատասխանատու են ձեռք բերված տոմսերի գումարի վերադարձի համար: Բոլոր նրանք, ովքեր տոմս էին գնել, այսօրվանից կարող են դիմել վաճառված տոսմերի գումարի վերադարձի համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել