Կոնվերս Բանկը շարունակում է անակնկալներ մատուցել իր քարտապաններին՝ 20% CashBack Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր ռեստորաններում և սրճարաններում

Սեպտեմբերի 19-ին և 20-ին՝ շաբաթ և կիրակի, Կոնվերս Բանկի բոլոր քարտապաններն ունեն հնարավորություն վայելելու իրենց հանգիստը՝ ստանալով 20% CashBack: Ակցիայի շրջանակներում գումարը քարտից գանձվում է գործարքի կատարման պահին ամբողջությամբ, իսկ հաջորդ ամիս 20%-ը վերադարձվում է քարտին:

Կոնվերս Բանկի CashBack ծրագրերը մեկնարկեցին այս տարվա մարտին Քարֆուրում և Երևան Մոլում և մեծ հետաքրքրություն առաջացրեցին Բանկի քարտապանների մոտ: Ելնելով «Թույլ տուր քեզ ավելին» կարգախոսից՝ Բանկը որոշեց մատուցել իր բոլոր քարտապաններին նախադեպը չունեցող անակնկալ՝ 20% CashBack բոլոր ռեստորաններում և սրճարաններում:

Բոլոր ռեստորաններում 20% CashBack ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ benefits.conversebank.am կայքում կամ www.fb.com/conversebank Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել