Դասալիք ակտիվիստից մինչև ազգի դավաճան մեկ քայլ էSlaq.am-ը գրում է.

Երբ ես հաճախ քննադատում եմ ակտիվիստ կոչեցյալներին, որոնք իբրև թե պայքարում են մարդկանց իրավունքների համար, դա ընդամենը գալիս է դառը փորձից՝ նմաններից շատերի մեջ կարող է նստած լինել պոտենցիալ «վահանմարտիրոսյանը»՝ ազգի դավաճանը:
Ոմանք այս հայտնի շանտաժիստին խաբվելով՝ նրան հերոս էին համարում, արդարության համար իբրև թե պայքարող: Ցավում եմ, բայց շատերը մոլորության մեջ են եղել: Ներկայացնեմ, թե ով է եղել այս երիտասարդը՝ ըստ իմ ունեցած տվյալների: 2013թ. ստեղծել է «Ներազգային ազատագրական շարժում» կոչվող քաղաքացիական շարժումը, ավելի շուտ՝ հայտարարել է իրեն այդպիսի շարժման ղեկավար, քանի որ իրականում նման շարժում չի եղել, նա թիմ չի ունեցել: Ասուլիսներ է կազմակերպել, փորձել է չեղած տեղից աղմուկ ստեղծել, ամեն անգամ խնդրել է իր ծանոթներին, որպեսզի գոնե ներկա լինեն իր միջոցառումներին և տպավորություն ստեղծվի, թե ինքն աջակիցներ ունի: Պայքարել է իբրև թե սոցիալական անարդարության դեմ՝ ասելով, թե նպատակ ունի հեռացնել գործող իշխանություններին, սակայն ողջ այդ «պայքարի» ընթացքում զբաղվել է շանտաժով, մարդկանցից գումար շորթելով:
Բայց սա ամենը չէ, Վահանը նաև հոգեկանի հետ խնդիրներ ունի և 2005թ.-ից հաշվառված է Երևանի նյարդահոգեբուժական դիսպանսերում՝ «անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ, ինչի հետևանքով 2007թ: Էրեբունու տարածքային զինկոմիսարիատի կողմից ուղարկվել է հետազոտման և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ ազատվել է զինվորական ծառայությունից: Այսինքն, ունեցանք ևս մեկ դասալիք, որը արդյունքում դարձավ դավաճան: 
Դասալիքը նաև շատ բազմազան անձնական կյանք ունի՝ 3 անգամ ամուսնացած է եղել, 3 ամուսնություններից ունի 3 երեխա, ունեցել է սիրուհի, որը ազատ ելքումուտ է ունեցել իր տուն, ունեցել է տղամարդ-զուգընկերներ (բիսեքսուալ է): Եվ այս կարգավիճակով նա դեռ շանտաժով էր զբաղվում...
Օգոստոսի 15-ին Մարտիրոսյանը Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ ամսի 14-ին իր հարևանությամբ բնակվող անհայտ անձինք կնոջ հետ բարձր խոսելու համար իրենց տան դիմաց վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել են մարմնի տարբեր մասերին: Կինը նույնպես հաղորդում է տվել, որ ամուսնուն ծեծի ենթարկող անձնիք մարմնական վնասվածքներ են հասցրել նաև իրեն: Հիմա ամենազավեշտալին՝ նրանք ոստիկանությանը հայտնել են, թե իրենց ծեծի են ենթարկել Մհեր Սեդրակյանի թիկնապահները, այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում Մհեր Սեդրակյանն ու իր թիկնապահները բացակայել են ՀՀ-ից: Ահա թե ինչպես հարս ու սկեսուրի վեճը օգտագործելով կարելի է դառնալ «քաղաքական հալածյալ»...
Այո, իրականում Մարիտիրոսյանի կինը նրա մոր հետ է վիճել, որից հետո քաշքշել է ու հարվածել: Այդ ժամանակ Վահան Մարտիրոսյանը դուրս է եկել փողոց, սեռական բնույթի հայհոյանքներ տվել հարևանների հասցեին, հետո էլ ասել է, թե հարևանները Մհեր Սեդրակյանի մարդկանցից են: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են...
Իսկ օգոստոսի 28-ին Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Մարտիրոսյանի ծանոթներից մի կին, ով հայտնել; է , որ օգոստոսի 21-ից 25-ին Վահան Մարտիրոսյանը ընտանիքով հյուրընկալվել է իր տանը և ասել է, որ հետապնդվում է Սեդրակյանի կողմից ու չի ցանկանում գիշերել տանը: Այդ օրերին օգտվելով տանտիրուհու բացակայությունից՝ Վահանը գրասեղանի դարակից հափշտակել է 4000 ԱՄՆ դոլար: Փաստի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ և սեպտեմբերի 9-ին Մարտիրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 
Պատասխանատվությունից խուսափելու նպատակով սեպտեմբերի 4-ին Վահանը կնոջ և անչափահաս որդու հետ Բագրատաշենի անցակետով մեկնել է Վրաստան: Համացանցից տեղեկանում ենք, որ Վրաստանում Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստարան է խնդրել և այդ հարցում նրան աջակցել է ադրբեջանցի իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն, որն էլ կազմակերպել է Մարտիրոսյանի և նրա ընտանիքի անդամների տեղափոխությունն Ադրբեջան:
Ճիշտն ասած, ես ուրախ եմ, որ նման ոչնչությունից մաքրվեց երկիրը: Նրա իսկական տեղը Ադրբեջանն է: Հուսով եմ, այստեղ նրա նկատմամբ կվարվեն «դավաճանը մնում է դավաճան» սկզբունքով, այսինքն՝ օգտագործելուց հետո հարցերը կլուծեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել