Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ օրերս տեղի է ունեցել գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հարսանյաց հանդեսը, սակայն բռնցքամարտիկը գաղտնի է պահում անձնական նորությունը։

Օրեր առաջ BlogNews.am-ի հետ զրույցում խոսելով անընդհատ ձգձգվող հարսանիքի մասին՝ Արթուրն ասաց, որ այն այլևս չի ուշանա, սակայն ժամկետների մասին տեղեկություններ տալ հրաժարվեց՝ նշելով, որ հարսանյաց հանդեսը փակ է լինելու լրատվամիջոցների համար, քանի որ դա անձնական միջոցառում է։ Արթուրը հավաստիացրեց, որ 1 շաբաթով Հայաստան է ժամանել հանգստի նպատակով, սակայն ըստ տարածում գտած լուրերի՝ Արթուրը Հայաստանում էր ամուսնանալու նպատակով։

Լուրերի իսկությունը պարզելու համար խոսեցինք Արթուր Աբրահամի խոսնակ Սիրան Գրիգորյանի հետ, վերջինս ասաց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, այլ մեկնաբանություններ տալ չի կարող։

Արթուրը վաղուց էր նշանադրված։ Իր հարցազրույցներում նա միշտ նշել է, որ ընտրյալը հայուհի է, և ինքն ամուսնանալու է հայ աղջկա հետ։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել