«Իրատես de facto» օրաթերթը գրում է.

«Որոշ գործարարների մտքի  «թռիչքն» անսահման է: Նրանք բոլոր հնարավոր ձևերով ու մեթոդներով կարող են անգամ ողջ ազգին մեկ վայրկյանում թունավորել, եթե իմանան, որ դրա արդյունքում մի կլորիկ գումր  «ճանկը» կգցեն:

Այս դասին է պատկանում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով անընդհատ հայտարարում է, թե սեփական կնոջ հաշվին է ապրում:

Մեր տեղեկություններով, հիշյալ գործարարի և պարսիկների համագործակցության  «արգասիքն» են  «սիթիներում» հայտնված կաթնամթերքի որոշ տեսականիներ, հիմնականում՝ թթվասեր, որոնք անհայտ ծագման են:

Ավելի պարզ ասած՝ պարսիկները հումքը բերում են, իսկ Լֆիկը՝  «տարայավորում» է : Թե հանրությունն ինչպե՞ս պիտի հասկանա, որ ֆիրմայի կաթնամթերքն է, մեր աղբյուրն ասաց, որ շատ հաճախ պատահում է անծանոթ տուփով, իբր հայաստանյան արտադրության թթվասեր, որի  «ֆիրմայի» մասին գրեթե ոչ ոք չգիտի»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել