Картинки по запросу ռուբեն հակոբյանՌուբիկ Հակոբյանը դուրս եկավ Ժառանգությունից, առիթ եղավ, որ ասեմ.
Շատ ափսոս, որ Ժառանգությունը Րաֆֆիի գլխավորությամբ վատնեց իրա ողջ պոտենցիալն ու հիմա ՕԵԿ-ի կարգի արհեստական շնչառությամբ, կոմայի մեջ գտնվող, դիակին հավասար օրգանիզմ ա: 
Լարիսա Ալավերդյան, Ստյոպա Սաֆաարյան, Անահիտ Բախշյան, Արմեն Մարտիրոսյան, Զարուհի Փոստանջյան... Ու էս մարդկանց թողած՝ Րաֆֆին որոշեց ֆինտուֆլուշկեք անի, եսիմ ում մեյդան բերի, գնաց, միացավ Ազատ Դեմոկրատների հետ, դրանց սարքեց մանդատատեր: Իսկ Ժառանգությունը կարող էր դառնալ էն, ինչ հիմա էդքան պակասում ա քաղ. դաշտին, ժողովրդին: Համենայն դեպս, ես համակրում էի իրանց:
Հ.Գ. Հա, ու ժառանգությունը միակ կուսակցությունն էր, որ կարելի էր կուսակցություն ասել: Սովորական անդամներն ավելի բարձր իմիջ ու մասսայականություն էին վայելում ժողովրդի մոտ, քան լիդերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել