Քաղաքական մեկնաբան

Ռինգ են դուրս գալիս սրիկաներն ու ծաղրածուները: Ֆունկցիաները պարզ են ու հստակ. յուրաքանչյուր ծաղրածու երկու սրիկայի արանքում գովազդային ընդմիջման դեր ունի: Սրիկաները կռվելու են միմյանց դեմ, ծաղրածուներն՝ ապահովելու բարձր տրամադրությունը: Հանդիսատեսները խաղադրույքներ են անում:
Կռիվներից շատերը կունենան հայավարի ավարտ՝ քյաբաբնոցում, ուր միմյանց ընտանիքների բազմացման հարցերը բարձրացրած սրիկաները միասին կվայելեն ճենճոտ քյաբաբը, իսկ ծաղրածուներին էլ բաժին կտան թերմացքը:
Արդյունքում կտուժի խաբված հանդիսատեսը. խաղադրույքները, ինչպես միշտ, չեն արդարանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել