Ցավոք, մեր երկրում երիտասարդության որոշ շրջանակներ շտապում են ավելի հասուն և ազդեցիկ երևալ, քան նրանք իրականում կան:
Այսօր Հայաստանի երիտասարդական կառույցների մեծ մասի ղեկավարները առաջին հերթին փորձում են «առաջ գնալ», սուր և ոչ կոռեկտ ճանապարհով: Եվ հայտարարություններով են հանդես գալիս այն մարդկանց մասին, որոնց անցած ուղու կեսի կեսն էլ չեն անցել, և վստահ եմ, որ թեկուզ արդեն հասուն տարիքում էլ չեն կարողանա անցնել:
Նրանք գործում են միմիայն սեփական շահերից ելնելով՝ մոռանալով, որ նրանք ղեկավարներ են, առաջնորդներ, և նրանց վստահում են հարյուրավոր երիտասարդներ, բայց ինչպես տեսնում ենք, նրանց բնավ չի հետաքրքրում:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում հաշված երիտասարդական կառույցներ են գործում, որոնք իրականում փորձում են ինչ-որ բան փոխել Հայաստանում:

Հ.Գ. Մի շտապեք, հարգելիներս, դեռ ամեն ինչ առջևում է, պետք չէ ժամանակից առաջ ընկնել և այդքան ագահ ու եսասեր լինել:

Հայաստանի երիտասարդական Կառավարության անդամ, «Նոր Սերունդ 2.0» Երիտասարդական Շարժման նախագահ Միքայել Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել