1994թ-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը սեպտեմբերի 16-ը հռչակեց Օզոնային շերտի պահպանման միջազգային օր: Օրն այս նշանակվեց ի հիշատակ օզոնային շերտը քայքայող նյութերի վերաբերյալ Մոնրեալի արձանագրության ստորագրման: Այն նշվում է 1995թ-ից:
Հայաստանի Հանրապետությունը 1999 թվականի ապրիլի 28-ին, միանալով Օզոնային շերտի մասի Վիեննայի կոնվենցիային և Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությանը, իր արժանի ներդրումն է կատարում օզոնային շերտի պահպանության գործում՝ անմասն չմնալով այդ կարևորագույն առաքելությունից: Օզոնային շերտը սուր հոտով, կապույտ գույնի թունավոր գազ է, որը գտնվում է երկրագնդից 20-30 կմ բարձրության վրա և կլանում է Արեգակից դեպի Երկիր եկող ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ մասն ու վահանի նման պաշտպանում մարդկանց, կենդանիներին, բույսերին: Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պաշտպանում է Երկրի կենդանի օրգանիզմներն ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Օզոնային շերտի պահպանության համար պայքարում է մոտ 194 երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել