BlogNews.am-ին տեղեկություններ են հասել, որ դերասան Հովհաննես Ազոյանը և դիմահարդար Մերի Ազոյանը բաժանվել են։ Նրանց ընտանիքի ընկերներն ասում են, որ վերջին շրջանում Հովոյի և Մերիի ընտանիքը շատ անկայուն էր դարձել։ Ըստ այդ լուրերի՝ Հովհաննեսը գնացել է տանից և այժմ ապրում է ընկերոջ մոտ՝ «Կովկաս» ռեստորանում։

Ի դեպ, օրերս Հովոն Facebook-ի իր էջում հրապարակել է «Կովկաս» ռեստորանային համալիրի նկարն ու մակագրել՝ «Իմ նոր տունը»։
BlogNews.am-ն այս տեղեկությունները ճշտելու համար փորձեց կապ հաստատել Հովոյի հետ, սակայն վերջինս կա՛մ անհասանելի էր, կա՛մ չէր պատասխանում զանգերին։ Մերի Ազոյանն էլ ասաց, որ իր և Հովոյի բաժանության մասին լուրերը սուտ են։ «Այդ լուրերն արդեն 4 տարի է՝ պտտվում են։ Մեր ընտանիքում որևէ խնդիր չկա»,- հավաստիացրեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



