Exclusive

BlogNews.am-ին հայտնի է դարձել, որ երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն այս փուլում զբաղված էին իրենց զուգերգի ձայնագրմամբ։ Ժամանակին Արփին ներկայանում էր որպես երգչուհի, տևական լռությունից հետո նա հանդես կգա այս զուգերգով։ «Անհնար է» կոչվող երգի հեղինակը Արման Անտոնյանն է, գործիքավորումն արել է Հայկոն։

Միհրանն ու Արփին արդեն ավարտել են երգի տեսահոլովակի նկարահանումները, որից լուսանկարներ ենք ներկայացնում։ Ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Տեսահոլովակն ունի հետաքրքիր, հուզիչ սյուժետային գիծ, որը ներկայացնում է հերոսների սիրո պատմությունը՝ առաջին փուլից մինչև ամուսնություն և զույգի ավելի հասուն տարիքը։

Տեսահոլովակում  նկարահանվել են նաև հայտնի մարդկանց երեխաներ՝ Արմուշի որդին՝ Դանին, ով մարմնավորում է Միհրան Ծառուկյանին փոքր տարիքում, Մենչի դուստրը՝ Մարիան, ով մարմնավորում է Միհրանի և Արփիի դստերը։ Տեսահոլովակում խաղացել են նաև Սարգիս և Մանո Գրիգորյանների դուստրերը՝ Էվան և Յանան։

Մեր տեղեկություններով՝ Միհրանն ու Արփին իրենց տեսահոլովակը կներկայացնեն հաջորդ շաբաթվա ընթացքում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել