Սեպտեմբերի 15-ը որպես Ժողովրդավարության միջազգային օր հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2007 թվականին։ ՄԱԿ-ն առաջարկել է պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային, միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին ընդունել նոր տոնը՝ որպես աշխարհում ժողովրդավարության վիճակի վրա ուշադրություն դարձնելու առիթ։ Ժողովրդավարությունը կամ դեմոկրատիան հիմնված է ժողովրդի ազատ կամարտահայտության վրա և սերտ կապ ունի իրավակարգի և մարդու հիմնարար իրավունքների ու ազատության ապահովման հետ։ «Դեմոկրատիա» բառը ծագում է հին հունական երկու բառերից, որոնք նշանակում են «ժողովրդի իշխանություն»: Ժամանակակից հասարակությունը ժողովրդավարությունը դասում է ունիվերսալ արժեքների ու սկզբունքների շարքում։ Ի դեպ, ՄԱԿ-ն աջակցում է այս կամ այն պետության կառավարության՝ ժողովրդավարության խրախուսման և ամրապնդման ջանքերին միայն կազմակերպության կանոնադրության համաձայն և միայն այդ կառավարության խնդրանքով։ Ժողովրդավարական երկրներում այս առիթով միջոցառումներ են լինում, ժողովրդավարության մասին գրքույկներ են բաժանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել