Իմ երազանքն է լինել լավ հայր իմ երեխայի համար: Ցանկանում եմ, որ բոլոր նորածինները առողջ մեծանան և երջանիկ, և թող բոլորն զգան և կիսեն փոքրիկների ուրախությունը: Երեխան պետք է մեծանա ծնողների գրկում: Երեխան չպետք է մեծանա մանկատանը: Հայաստանում ոչ պաշտոնական տվյալներով մոտ 5000-ից ավել երեխա ապրում է մանկատներում և հատուկ գիշերoթիկ դպրոցներում: Նրանց ավելի քան 80 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող: Ես երբեք չեմ կարողանում նայել որբ երեխայի աչքերի մեջ: Ես իր աչքերի մեջ տեսնում եմ այնպիսի մի թաց, նուրբ փոքրի աչքեր, որ քիչ է մնում բոլորին պահեմ: Ինչևէ, պահեք ձեր փոքրիկներին ամեն գնով, ինչ էլ որ պատահի: Երբեք և ոչ մի դեպքում նրանց մասին մի մոռացեք, նրանք դա նկատում են, չեն մոռանում, և հետագայում այն մեծ հետք է թողնում երեխայի հոգեբանության և զարգացման վրա: Պաշտում եմ, երբ երեխային հարցնում ես «Որքա՞ն ես ինձ սիրում», իսկ նա ի պատասխան գրկում է քեզ ամբողջ ուժով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել