Շնորհակալություն լրատվամիջոցներին, որ, լուսաբանելով «Ոչ»–ի ճակատի միջոցառումները, մասնակից որոշ կուսակցությունների դիմաց նշում են նրանց նախագահների անունները, ինչպես օրինակ՝ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ և այլն... Հակառակ պարագայում ուրիշ ինչպե՞ս կարող էինք իմանալ, որ այդպիսի կառույցներ գոյություն ունեն, եթե իհարկե ունեն, երբ նրանք առնվազն վերջին հինգ, եթե չասեմ տասնհինգ տարում, որպես կառույց չեն եղել քաղաքական, կրկնում եմ, քաղաքական որևէ գործընթացում...
Չնայած էստեղ էլի լավ է, «Ազգային վերածնունդի» դեպքում նույնիսկ նախագահի անունը ոչինչ չի ասում... ))
Հ.Գ. Գոնե Հմայակ Հովհաննիսյանին մի խաղացրեք հետներդ, 2012-ի «միասնական շտաբ» տխուր կոմբինացիան վկա... ))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել