Ենթադրենք՝ սկսվում է մի շարժում, անունը դնենք X, որը քչից-շատից սկզբում լավ թափ է հավաքում։ Հարց՝ ինչպե՞ս պետք է իշխանությունները հաղթեն X-ին։
1․Սկզբնական շրջանում իրենք կուժեղացնեն X-ը հենց իրենցով, շատ գեղեցիկ կերպար կստանան, քանի դեռ X-ի քայլերն իրենց ձեռնտու են։
2․ Կգա ժամանակ, երբ խնդիր կլինի X-ը թուլացնել, դրա համար նախ պետք է X-ը կապել մեկ Z-հետ, հետո Z-ի միջոցով X-ին գցեն իրենց ձեռնտու ուղին, որին կօգնեն նաև սկզբում ներդրված մեզ ռեսուրսները։
3․ Էդ ժամանակ X-ը կբաժանվի երկու մասի, էն մասը, որին հաջողվել է գցել իրենց ուղի, բոլոր հնարավոր ու անհնար լեզուներով, ինֆորմացիայի աղբյուրներով կներկայացվի որպես ամենաճիշտ ու գրագետ մաս, իսկ մյուս մասին՝ անգրագետ, սխալ, ոչ ադեկվատ։
Իրադարձությունները եթե զարգանան այնպես, որ X-ի առաջին մասը փորձի նորից ընկնել էն ճանապարհը, որը ձեռք չի տալիս վերևներին, նրանք կանցնեն պլան B-ին, որն է
4. Արդեն կփորձեն ինֆորմացիայի նույն աղբյուրներով, նույն լեզուներով փչացնել X-ին, իհարկե հենց X-ն էլ հնարավոր ա սխալվի ու օժանդակի դրան։ Բայց իրենք ունեն մի խնդիր՝ նախկին սիրուն, պուպուշին դարձնել ոչ ադեկվատ, սխալ ու անգրագետ։
Ստանում ենք հետևյալ պատկերը՝ ունեինք մի ուժեղ X, բաժանում են երկու մասի, նախ փչացնում առաջինը, հետո երկրորդ մասը։
Հ․Գ․ Շատ հնարավոր է՝ գրածս շատ սխալ տեսություն է, շատ հնարավոր է, որ ամենամեծ սխալը հենց տվյալ իքսն է անում։
Շատ հնարավոր է, որ սա իմ ֆանտազիայի արդյունքն է, բայց ես սենց եմ կարծում, ու սա լուրջ մտածելու, հետագայում էս ամեն ինչը հաշվի առնելու համար ա, մենք գործ ունենք շատ ուժեղ ու զինված համակարգի հետ, իսկ համակարգի զենքը ինֆորմացիան է, իրենք շատ հեշտ կարողանում են հանրային պատկերացում փոխել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել